Հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրերի կանխատեսում
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամերին և 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։
Քամին նշված օրերին կլինի հյուսիս-արևելյան ուղղությամբ և 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, դեկտեմբերի 3-4-ը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 4-ին սպասվում է անձրև:











