Եմենը պարգևատրում է խոստացել սաուդյան դիվանագետին սպանողներին հայտնաբերելու դիմաց
Եմենի իշխանությունները պարգևատրում են խոստանում նրան, ով կօգնի գտնել այդ երկրում Սաուդյան Արաբիայի դիվանագետին սպանողներին, հայտնում է Reuters-ը:
Դրամական պարգևի չափը 5 մլն եմենյան ռեալ է՝ 25 000 ԱՄՆ դոլար:
Հարձակման համար արդեն իսկ մեղադրվել է «Ալ-Կաիդա»-ն:
Չորեքշաբթի սպանվել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատան ռազմական կցորդ Խալեդ ալ-Էնիզին և նրա եմենցի թիկնապահը. նրանց մեքենան շրջապատել էին անվտանգության աշխատակիցների համազգեստով անհայտ անձինք և կրակ բացել:
Աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը համարվող Սաուդյան Արաբիան իր աղքատ հարևան Եմենի հիմնական դոնորն է:










