ԱՄՆ-ում հանդիսավոր կերպով վառվել են երկրի գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ)
ԱՄՆ-ի գլխավոր տոնածառը, որը տեղադրվում է Ռոկֆելեր կենտրոնի ամենաբարձր երկնաքերերից մեկի մոտ, լուսավորվել է բազմագույն լույսերով՝ պաշտոնապես բացելով սուրբծննդյան տոների սեզոնը։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, ուշագրավ տեսարանին ականատես լինելու համար հազարավոր քաղաքացիներ ու զբոսաշրջիկներ են հավաքվել։ Կանադական 20 մետրանոց «գեղեցկուհին» զարդարվել է շուրջ 30 հազար բազմագույն լամպերով։ Իսկ տոնածառի գագաթը զարդարում է հսկայական՝ 3 մ տրամագծով, 250 կգ քաշով, Swarovski բյուրեղապակյա աստղը։
Ռոկֆելեր կենտրոնում տոնածառի տեղադրման գեղեցիկ ավանդույթը սկզբնավորվել է 1931թ.-ին, և այդ ժամանակից ի վեր այդտեղի տոնական եղևնին համարվում է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը։ Տոնածառն իր լույսերը կմարի հունվարի 6-ին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










