Նյու Յուրքում առաջին անգամ ժամանակակից պատմության ընթացքում մեկ օրվա ընթացքում ոչ մի հանցագործություն տեղի չի ունեցել

08:57 • 29.11.12

Նյու Յորքի ժամանակակից պատմության մեջ 2012թ. նոյեմբերի 26-ը կնշվի որպես օր, երբ ԱՄՆ ամենախոշոր մեգապոլիսում բռնության կիրառմամբ ոչ մի հանցագործույթուն չի եղել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով նյույորքյան ոստիկանության կոմիսարի տեղակալ Փոլ Բրաունին։


«Այս օրը մեր աշխատակիցները չեն արձանագրել ոչ մի սպանություն, բռնաբարություն, կողոպուտ և դանակահարության դեպք։ Նման բան առաջին անգամ է տեղի ունենում Նյու Յորքի ոստիկանության ժամանակակից պատմության մեջ»,- ասել է նա։


Բրաունը ավելացրել է նաև, որ այժմ սպանությունների մակարդակը հասել է իր ամենացածր կետին 1960թ.-ից սկսած։ «Սպանությունների թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 23%-ով և այս պահին կազմում է 366 դեպք»,- պարզաբանել է ոստիկանը։ Սպանությունների ամենամեծ թիվը՝ 2 245, գրանցվել է 1990թ.։