Նյույորքցի ոստիկանը կոշիկ է նվիրել անօթևանին և մեկ օրում դարձել համացանցի հերոս
Նյու Յորքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի 25-ամյա աշխատակից Լոուրենս Դեպրիմոն համացանցի հերոս է դարձել՝ Յոթերորդ ավենյուում անօթևանին կոշիկ նվիրելու համար, գրում է Взгляд-ը՝ հղում կատարելով The New York Times-ին։
Տեսնելով անօթևանին՝ ոստիկանը նրա համար կոշիկներ է գնել Skechers խանութից, որտեղ, ի դեպ, նրա համար զեղչ են արել, և ծնկի է եկել՝ օգնելու համար այն հագնել։
Այդ բարի քայլը կմնար աննշան և մոռացված, եթե պահը չլուսանկարեր Արիզոնայից եկած զբոսաշրջիկը, ով և տեղադրել է լուսանկարը Facebook սոցիալական ցանցի Նյու Յորքի ոստիկանության էջում։ Արդյունքում, ոստիկանը մեկ գիշերվա ընթացքում դարձել է համացանցի հերոս։
Նկարը դիտվել է գրեթե 1 600 անգամ, եղել է մոտավորապես 275 հազար հավանություն (Like) և ավելի քան 16 հազար մեկնաբանություն, որոնցից շատերը պարունակել են ոստիկանի հասցեին գովասանքի խոսքեր. շատերը կարծում են, որ Դեպրիմոյի արարքը ոչ թե պարզապես յուրահատուկ է, այլ բացառիկ։
Ոստիկանն այժմ կոշիկի խանութի կտրոնը պահում է գրպանում, որը, նրա խոսքով, հիշեցնում է իրեն, որ «շատ մարդիկ ավելի վատ վիճակում են գտնվում»։










