Քաղաքացու ծանր քաշի պատճառով շտապօգնության աշխատակիցները դիմել են փրկարարների օգնությանը
Այսօր երեկոյան, ժամը 19.33-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 3-րդ շենքի 3-րդ հարկի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում իջեցնել ծանր քաշ ունենալու պատճառով և նրա հոսպիտալացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:










