Pussy Riot-ի տեսահոլովակները ՌԴ-ում համարվել են ծայրահեղական
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանն այսօր Pussy Riot սկանդալային պանկ ռոք խմբի տեսահոլովակները, այդ թվում նաև Քրիստոս Փրկչի տաճարում անցկացված ակցիայի տեսանյութը, համարել է ծայրահեղական, հայտնում է Взгляд-ը։
Այդպիսով, դատարանը համաձայնվել է դատախազության կարծիքի հետ։ Դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համացանցում տեսահոլովակները կարգելափակվեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին խմբի 3 անդամներ 2-ական ազատազրկման էին դատապարտվել՝ փետրվարի 21-ին Փրկչի տաճարում խուլիգանություն կատարելու համար։ Իսկ հոկտեմբերին նրանցից մեկի՝ Եկատերինա Սամուցևիչի վճիռը դատարանի որոշմամբ 2 տարվա ազատազրկումից փոխարինվել էր 2 տարվա պայմանական ազատազրկման։










