Սիրիայում սպանվել է իշխող կուսակցության առաջնորդներից մեկը. ապստամբները ռմբահարել են նրա տունը
Սիրիայի ապստամբները ռմբահարել են Սիրիայի իշխող «Բաաս» կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկի տունը, որը գտնվում է երկրի հարավում։ Ռմբահարման հետևանքով պաշտոնյան՝ Հուսեյն Ռիֆային, սպանվել է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ակտիվիստների հայտարարությունը:
Պաշտոնյայի հետ զոհվել են նաև նրա 3 թիկնապահները: Սիրիայի SANA պաշտոնական լրատվականը ևս հայտնել է Դարաայում ռմբահարումների մասին, սակայն չի նշել՝ արդյոք Ռիֆային զոհերի թվում է, թե ոչ:
Դարաան Սիրիայի հակամարտության ծագման «օրրան» է համարվում, որն այսօր որակվում է քաղաքացիական պատերազմ՝ 21 ամիսների ընթացքում 40 000-ից ավելի զոհերով:










