Էջմիածնում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա
11:34 • 29.11.12
Անհայտ ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 28-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի և Վազգեն Առաջինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա։
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










