Սկանդալ News of the World-ում. հետաքննությունն ավարտված է
Մեծ Բրիտանիայում նոյեմբերի 29-ին կհրապարակվի լրագրողական էթիկայի վերաբերյալ հաշվետու զեկույցը, հայտնում է Вести-ն։ Այսպես կոչված՝ «Լևեսոնի հետաքննությունը» սկսվել էր դեռևս մեկ տարի առաջ, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի նախաձեռնությամբ, News of the World թերթում տեղի ունեցած սկանդալից հետո։
Պարզվել էր, որ պարբերականի թղթակիցներն օգտագործել են աշխատանքի ոչ պրոֆեսիոնալ և անօրինական մեթոդներ, ներառյալ՝ հեռախոսների լսումն ու ոստիկանությանը կաշառելը։
Դատավոր Բրայան Լևեսոնի զեկույցում, ինչպես և սպասվում է, կլինեն ոչ միայն փորձագետների եզրակացությունները բրիտանական խոշորագույն ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ, այլև խորհուրդներ՝ լրագրողների գործունեությունը պետական մակարդակով կարգավորելու մասին։
Այդ կետն արդեն լուրջ տարաձայնություններ է առաջացրել իշխող պահպանողական կուսակցությունում. 86 քաղաքական գործիչներ, այդ թվում նաև նախկին նախարարներ, դեմ են հանդես եկել ԶԼՄ-ների՝ նման սահմանափակումներին, կողմ է եղել 42 պատգամավոր։










