Սիրիացի ընդդիմադիրները Մոսկվային խնդրել են արգելել Ասադին ռմբակոծել սիրիական քաղաքները

21:35 • 29.11.12

Սիրիական ներքին ընդդիմության ներկայացուցիչները Ռուսաստանին են դիմել խնդրանքով, որ ՌԴ-ն Սիրիայի ղեկավարությանը ստիպի դադարեցնել սիրիական քաղաքների ռմբակոծությունները, հաղորդում է INTERFAX գործակալությունը:

 

«Մենք Ռուսաստանից խնդրել ենք, որ պահանջի դադարեցնել սիրիական քաղաքների ռմբահարումները», - ասել է Սիրիական ընդդիմադիր ազգային համակարգիչ կոմիտեի արտաքին համակարգող Հեյսամ Մանաան: