Սիրիացի կանայք հարսանյաց զգեստներով դուրս են եկել փողոց՝ բողոքելով բռնությունների դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

16:32 • 29.11.12

Հարսանյաց զգեստներով մի խումբ սիրիացի կանայք բողոքի երթ են կազմակերպել Դամասկոսում, ինչի համար հայտնվել են բանտում, գրում է Daily Mail-ը։

 

Իրենց «Խաղաղության հարսնացուներ» կոչող կանայք փորձել են այդ կերպ իրենց վրդովմունքը հայտնել երկրում տիրող բռնությունների հանդեպ։ Նրանց ձեռքերում եղել են կարմիր պաստառներ, որոնց վրա գրված է եղել.«Վե՛րջ տվեք Սիրիայում ռազմական գործողություններին»։

 

«Խաղաղության հարսնացուներ»-ի երթի տեսագրությունը հայտնվել է համացանցում, ինչի արդյունքում կանայք բազմաթիվ աջակիցներ են ձեռք բերել։ Իսկ նրանց ձերբակալումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել աշխարհի տարբեր մասերում բնակվող կանանց և ակտիվիստների շրջանում, ովքեր ևս լուսանկարվել են հարսանեկան զգեստներով և նույնպիսի պաստառներով։