Սյունիքում բերման են ենթարկել ապօրինի ծառահատում կատարած քաղաքացուն

11:41 • 29.11.12

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, նոյեմբերի 28-ին՝ ժամը 17.50-ին, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արմեն Օ.-ին` իր «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայով:

 

Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ վերջինս բացատրություն է տվել, որ նոյեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի հարակից անտառամասից ապօրինի հատել է կաղնի և բոխի տեսակի ծառեր:

 

Կատարված զննություններով` Արմեն Օ.-ի ավտոմեքենայի թափքից հայտնաբերվել է 0.5 խմ, այգում` 0.9 խմ, իսկ այգու տնակում` 2.85 խմ փայտանյութ:

 

Արմեն Օ.-ն բացատրության մեջ նշել է նաև, որ 1 խմ փայտանյութ թողել է հատման վայրում` հետագայում տեղափոխելու համար:

 

Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: