Առաջարկվում է խախտումների մասին վարորդներին իրազեկել SMS-ներով

11:57 • 29.11.12

«Մայքրոսոֆթ» ընկերության Start-up ծրագրի մրցույթի ժամանակ առաջարկվել է տեսանկարահանման միջոցով արձանագրված վարորդական խախտումների մասին վարորդներին տեղեկացնել բջջային հեռախոսների միջոցով:

 

Այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

«Շատ հետաքրքիր պրոդուկտ է առաջարկվել, եթե մեքենան նկարահանվում է և ընկնում է տուգանքի տակ, ծրագիրը հնարավորություն է տալիս միանգամից հաղորդագրություն ուղարկել վարորդին»,- նորությունը ներկայացրեց վարչապետը։