Արմավիրում վրաերթի են ենթարկել 71-ամյա հեծանվորդի, ով հիվանդանոցում մահացել է
«ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 29-ին՝ ժամը 11.55-ի սահմաններում, Արմավիր-Հայկավան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ, 1941 թ. ծնված Սվերդլով Սարգսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Tert.am–ին Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նույն օրը՝ ժամը 19.00-ին, Ս. Սարգսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:










