Չինաստանում սեքս-ստրկատերը դատապարտվել է մահապատժի
Չինաստանի Հենան շրջանում մահապատժի է դատապարտվել մի տղամարդ, ով 6 կնոջ պահել է նկուղում՝ որպես սեռական ստրկուհիներ, և դարձել 2 գերիների սպանության մասնակից, հայտնում է BBC-ն։
Ըստ չինական ԶԼՄ-ների՝ Լի Հաոն իր բնակարանի նկուղում բունկեր է պատրաստել, որտեղ պահել է կանանց։ Որոշ գերիներ անցկացրել են այնտեղ մոտավորապես երկու տարի։
Դատարանում պարզվել է, որ մեղադրյալը բազմաթիվ անգամ բռնաբարել է գերիներին, ստիպել նրանց սեռական հարաբերություններ ունենալ այլ տղամարդկանց հետ և անպարկեշտ նկարներ տեղադրել համացանցում։
Դատարանը 3 առևանգված կանանց մեղավոր է ճանաչել նաև բախտակից 2 կնոջ սպանության մեջ, որոնք իրականացվել են Լի Հաոյի հրամանով։
Տղամարդը ձերբակալվել է, երբ կանանցից մեկին հաջողվել է փախչել նկուղից և դիմել ոստիկանություն։










