Արարատում կամրջի տակ զենք–զինամթերք են թողել
Անհայտ քաղաքացուց Ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մաս նոյեմբերի 29-ին՝ ժամը 13.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին` կամրջի մոտ, զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից Tert.am–ին տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով և տարբեր տրամաչափի 55 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:










