Հոնդուրասում հայտնաբերվել է 15 տոննա թմրանյութ

10:39 • 30.11.12

Հոնդուրասի ընդհատակյա լաբորատորիաներից մեկում հայտնաբերվել է 15 տոննա թմրանյութ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Ինչպես հայտնել են Հոնդուրասի դատախազության ներկայացուցիչները, «այդ խմբաքանակն ամենամեծն է երկրի պատմության ողջ ընթացքում երբևէ առգրավվածներից»։

 

Հոնդուրասի ուժային կառույցների իրականացրած գործողության արդյունքում մասնավոր սեփականության տարածքներից մեկում հայտնաբերվել է 45 կգ քաշով 344 արկղ, որոնցում գտնվել է կոկաին, ինչպես նաև սինթետիկ թմրամիջոցներ։


Ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել ընդհատակյա արտադրությամբ զբաղվող հանցագործներին։


Քննչական մարմինները կարծում են, որ լաբորատորիայում կարող են թունելներ գտնվել։ Չի բացառվում, որ այնտեղ նույնպես թմրադեղեր հայտնաբերվեն։