Օբաման ու Ռոմնին ճաշել են Սպիտակ տանը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և նախագահական ընտրություններում նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնին ճաշել են Սպիտակ տանը։ Օբաման, հրավիրելով Ռոմնիին պաշտոնական ճաշի, կատարել է իր խոստումը՝ համագործակցել Հանրապետական կուսակցության հետ, հայտնում է BBC-ն։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Օբաման նախապես ոչ մի հարց չի պատրաստել այդ հանդիպմանը, «նրան պարզապես հետաքրքիր էր իմանալ ամերիկյան կառավարության գործունեության վերաբերյալ հանրապետականի կարծիքը»։










