ԱՄՆ-ում բողոքի ցույց են անցկացնում արագ սննդի կետերի աշխատակիցները

09:57 • 30.11.12

Նյու Յորքում բողոքի ակցիա են անցկացնում արագ սննդի կետերի աշխատակիցները՝ McDonald’s-ի, KFC-ի, Burger King-ի, Wendy’s-ի, հայտնում է НТВ-ն։ 

 

Նրանք պահանջում են կրկնակի բարձրացնել աշխատավարձերը, ինչպես նաև պատրաստվում են ստեղծել իրենց սեփական արհմիությունը։


«Ֆաստֆու´դ, առա´ջ» անվանումով ակցիային մասնակցում են հարյուրավոր մարդիկ։ Նրանք ցանկանում են, որպեսզի նվազագույն աշխատավարձը՝ ժամում 7,5 դոլար, ավելանա՝ հասնելով 15 դոլարի։

 

Մինչդեռ արագ սննդի ցանցերի տնօրեններն արձանագրում են, որ աշխատավարձերի բարձրացումը կհանգեցնի էժան և հասանելի սննդի թանկացմանը։ Օրինակ՝ համբուրգերի արժեքը կրկնակի կթանկանա։