Միկի մկնիկի մասին մուլտֆիլմի առաջին ազդագրերից մեկը վաճառվել է ավելի քան 100 հազար դոլարով

11:40 • 30.11.12

ԱՄՆ-ում Heritage Auctions աճուրդում 101 575 դոլարով վաճառվել է հայտնի մուլտֆիլմի հերոս Միկի մկնիկի առաջին ազդագրերից մեկը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։ 

 

1928թ. տպագրված գունավոր ազդագրի վրա պատկերված է Միկի մկնիկը, ով թափահարում է ձեռքը՝ ներկայացնելով Celebrity Productions ընկերության ձայնագրմամբ նոր մուլտֆիլմը։

 

Աճուրդի տան տնօրեն Գրեյ Սմիթի խոսքով, հավանաբար, դա մինչև մեր օրերը պահպանված միակ պաստառն է, որը տպագրվել է մինչև 1930թ., երբ Columbia Pictures ընկերությունը սկսեց «դիսնեյան» մուլտֆիլմերի զանգվածային արտադրությունը։

 

Ազդագիրը ձեռք է բերել մի հավաքորդ, ով ցանկացել է գաղտնի մնալ։ Աճուրդն անցկացվել է Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։