Մոսկվան սառույցով է պատվել
Մոսկվան այսօր երեկոյան «սառույցի անձրևի» կապանքներում է հայտնվել, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Интерфакса-ի փոխանցմամբ, սառույցով են պատվել հաղորդալարերը, ծառերը և մայթերը:
Ուրբաթ Մոսկվայում դիտարկվող եղանակը հիշեցնում է 2010թ. տեղացած «սառույցի անձրևը», որն իր կապանքների մեջ առնելով ՌԴ մայրաքաղաքը՝ բազմաթիվ խնդիրների պատճառ էր դարձել:
Ամենաշատ անհանգստություններ «սառույցի անձրևը» պատճառել է անցորդներին, որոնք մայթերով քայլելով սահում և վայր են ընկնում, և վարորդներին. նրանք մեծ դժվարությամբ են սառույցը քերում մեքենայի վրայից:










