Գաղտնի Սանտան 100 հազար դոլար է բաժանել «Սենդի» փոթորկից տուժած ամերիկացիներին
Իրեն Գաղտնի Սանտա կոչող անհայտ տղամարդը 100 հազար դոլար է բաժանել «Սենդի» փոթորկից տուժած Միսուրի նահանգի բնակիչներին, հայտնում է Вести-ն։ Բացի այդ, բարերարն իր օգնականների հետ, ովքեր եղել են էլֆերի հագուստով, ոստիկանության հսկողության ներքոայցելել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներ։
«Գումար բաժանելով կարիքավորներին՝ ես միայն փոքրիկ բարի գործ եմ անում։ Նման Սանտա կարող է դառնալ յուրաքանչյուրը։ Դրա համար պետք է ինձանից օրինակ վերցնել»,- ասել է նա։
Բարերարը ցանկացել է անհայտ մնալ և արգելել է իրեն լուսանկարել։ Հայտնի է միայն, որ նա եղել է ջինսե տաբատով և կարմիր վերնաշապիկով։










