Իսպանիայում առաջին անգամ ցուցադրվեցին խորտակված նավի գանձերը
Իսպանիայի իշխանությունները ցուցադրել են որոշ գանձեր, որոնք հայտնաբերվել էին մոտ 200 տարի առաջ խորտակված նավում: Հայտնաբերված նավի վրա ավելի քան կես միլիոն արծաթե դրամներ էին հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն:
Ավեի քան 500 մլն ԱՄՆ դոլար արժեք ներկայացնող ուղեբեռը հայտնաբերվել էր ամերիկյան ընկերության կողմից, որը զբաղվում է գանձերի որոնմամբ և ջրասույզ նավերի վերհանմամբ:
Սակայն Իսպանիան դատական կարգով ապացուցեց գտնված գանձերի նկատմամբ իր իրավունքները, և տարվա սկզբին գանձերը բերվեցին Մադրիդ:
Երբ պերուական բոլոր արծաթադրամները և մյուս արտեֆակտերը ցուցակագրվեն, գանձերը ցուցադրության կհանվեն իսպանական Կարտախենա քաղաքում:










