Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է նորակառույցի բացմանը
Լեռնային Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բնակելի շենք և ծանոթացել նրա պայմաններին, այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանը բնակարանաշինությունը համարել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ նշելով, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ, և այսուհետ նույնպես նման հարմարավետ բնակարաններ կկառուցվեն հանրապետության տարբեր բնակավայրերում:
Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է «Սուր-Նարեկ» ՍՊԸ շինանյութերի արտադրամաս և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրամասերի առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից:
ԼՂՀ նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










