Ուկրաինայում առաջարկվել է ռուսական երգերի կատարման հարկ սահմանել
Ուկրաինայի ազգայնական «Ազատություն» կուսակցությունը հանդես է եկել երկրում ռուսական երգերի կատարման հատուկ հարկ սահմանելու առաջարկով, հայտնում է Euromag-ը։
«Օրինակ՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում նման օրենք գործում է, որը տարածվում է նաև օտար լեզվով խոսելու վրա։ Եվ կարծում եմ, որ նույնը պետք է արվի նաև Ուկրաինայի դեպքում։ Ցանկանո՞ւմ ես երգել ռուսերենով, խնդիր չկա, վճարի՛ր ու երգի՛ր»,-ասել է կուսակցության ներկայացուցիչ Իրինա Ֆարիոնը։
Ինչպես նշում է РИА-Новoсти-ն, Ֆարիոնը հայտնի է ռուսերենի հանդեպ իր ծայրահեղ դիրքորոշմամբ։ Օրինակ՝ վերջերս այցելելով Լվովի մանկապարտեզներից մեկը՝ քաղաքական գործիչը խիստ բարկացել է ռուսական անուններով երեխաների վրա և նրանց կոչ արել հավաքել իրերն ու հեռանալ Ուկրաինայից։










