Հզոր պայթյուն է տեղի ունեցել Եմենի մայրաքաղաքի շքեղ թաղամասում
Հզոր պայթյուն է այսօր որոտացել Եմենի մայրաքաղաք Ասնայում, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի Ասար հեղինակավոր բնակելի թաղամասում, որտեղ տեղակայված են հայտնի գործարարների և քաղաքական գործիչների տները:
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: Անվտանգության ուժերի աշխատակիցները ստիպված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել օդ, որ կարողանան ցրել դեպքի վայրում հավաքված բազմաթիվ հետաքրքրասերներին:
Զոհերի և վիրավորների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:










