Ամերիկայում ընտրել են «2013-ի Տարվա ավտոմեքենան» (լուսանկարներ)
Ավտոմոբիլային լրագրողների ամերիկյան գիլդիան որոշել է 2013թ. մոդելային տարվա լավագույն ավտոմեքենան: Այդպիսին է ճանաչվել Cadillac ATS-ը: Մրցանակը հանձնվել է General Motors կոնցեռնի ներկայացուցչին Լոս Անջելեսի ավտոսրահի շրջանակներում, հաղորդում է vesti,ru-ն:
Հերթական ավտոմոբիլային մրցույթում ժյուրին գնահատել է այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են անվտանգությունը, որակի ընդհանուր մակարդակը, ընթացային բնութագրերը, դիզայնը, էկոլոգիականությունը և, իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաներով և էլեկտրոնային օգնականներով հագեցվածության մակարդակը:
Նոր «Կադիլակը» կարողացել է առաջ անցնել Ford Fusion-ի, Honda Accord-ի, Nissan Altima-ի, Scion FR-S-ի և Subaru BRZ-ի պես ախոյաններից:
ԱՄՆ-ում Cadillac ATS-ը առաջարկվում է երեք տեսակ շարժիչներով` 2,5 լիտրանող «մթնոլորտայինով», որը 203 ձիաուժ հզորություն ունի, 2լ տուրբինացված` 276 ձիաուժ ապահովող և 3,6 լիտր աշխատանքային ծավալով V6-ով, որը 324 ձիուժ հզորություն ունի:










