Մայրուղու կենտրոնում մնացած համառ չինացիների տունը, այնուամենայնիվ, քանդեցին (լուսանկարներ)
Չինաստանում քանդել են հինգհարկանի տունը, որի շուրջ անցկացվել էր նոր արագընթաց մայրուղին: Տան տերը ավելի քան մեկ տարի համառորեն հրաժարվում էր տունը լքել, հաղորդում է BBC-ն:
Մայրուղին Չինաստանի Վենլին քաղաքում է: Շինարարները ստիպված էին ճանապարհը կառուցել տան շուրջը քանի որ շենքի տարեց բնակիչները՝ Լու Բաոգեն ու նրա կինը, հրաժարվել են հետևել իրենց հարևանների օրինակին և լքել իրենց բնակարանը: Նրանք պետության կողմից տրամադրվող փոխհատուցումը չնչին էին համարում։
67-ամյա Լուն պնդում էր, որ նոր կառուցված տան վրա նա 95 հազար ԱՄՆ դոլար էր ծախսել, իսկ պետությունը 35 հազար դոլար փոխհատուցում է տրամադրում:
BBC-ի փոխանցմամբ, տեղի իշխանությունները հայտնել են, որ արդյունքում ընտանիքը համաձայնվել է 41 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցման:
Չինական «Սինհուա» գործակալությունը հայտնել էր, որ Յուն և իր կինը որոշում են կայացրել ընդունել առաջարկվող փոխհատուցումը և տնից դուրս գալ շաբաթ առավոտյան:
Գործակալությունը պատմությունը անվանել էր «արտառոց», և մեծ հնչեղություն ստացած համացանցում հրապարակված լուսանկարների պատճառով:
Լուն գործակալությանը հայտարարել էր, որ զզվել է ԶԼՄ-ների ուշադրությունից: Նրա խոսքով, ամեն օր տասնյակ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ դիմում էին հարցազրույց տալու խնդրանքով: Հենց այդ հանգամանք ևս կարևոր դեր է խաղացել նրա կողմից որոշումը փոխելու համար:










