ԱՊՀ երկրները կքննարկեն ՀՕՊ միասնական համակարգերի ստեղծման հնարավորությունը

16:47 • 01.12.12

Աշգաբադում դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ, ըստ նախատեսվածի, կքննարկվեն կառույցի անդամ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի միավորման հնարավորությունը։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքմենստանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բլոխինը։

 

 

 

«Ենթադրվում է դիտարկել անդամ երկրների ՀՕՊ համակարգերի միավորման զարգացման հեռանկարային ուղղությունների որոշման նախագիծը»,- Աշգաբադում ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

 

Ճեպազրույցի տեսագրությունն այսօր տարածել է ՌԴ արտգործնախարարությունը։

 

Ըստ Взгляд-ի՝ այսօրվա դրությամբ՝ ՀՕՊ միասնական համակարգ ունեն միայն Ռուսաստանն ու Բելառուսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նման համաձայնագիր է պատրաստվում Հայաստանի հետ, սակայն այդ համակարգը կունենա ոչ թե միասնականի, այլ միավորվածի կարգավիճակ, այն պատճառով, որ Ռուսաստանն ու Հայաստանը չունեն ընդհանուր սահման։

 

Նաև հաղորդվում էր, որ հետագայում միասնական համակարգի շուրջ համաձայնագրեր են նախատեսվում կնքել Ղրղըզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի հետ։