Կոնգոյում վթարված ինքնաթիռը պատկանել է հայկական ավիաընկերության. զոհերի ցանկը (տարբերակ 3)

14:55 • 01.12.12

Կոնգոյում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, որի հետևանքով մահացել է 5 հայ օդաչու։ Վթարի հետևանքով զոհերի թիվը, ըստ միջազգային լրատվամիջոցների, գերազանցում է 30-ը։

 

Հայ օդաչուների մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը։ Ըստ վերջինիս տրամադր0ած տեղեկության՝ նրանք այնտեղ աշխատում էին պայմանագրային հիմունքներով։ Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի՝ Tert.am-ին տրամադրած տեղեկության էլ, առայժմ հայտնի է միայն օդաչուի հրամանատարի անունը՝ Վարազդատ Բալասանյան։ Տ. Բալայանը հայտնեց նաև, որ մնացած տուժածների անունները պարզվում են։

 

Ուրբաթ երեկոյան երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը համարվող Պուերտ-Նուարայից թռիչք իրականացնող Իլ-76-ը չի կարողացել վայրէջք կատարել մայրաքաղաք Բրազիվիլի օդանավակայանում՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Ինչպես հայտնում է Газета-ն, ուժեղ փոթորկի պատճառով այն դուրս է եկել օդանավակայանի սահմաններից և բախվել բնակելի տների ու այրվել։ Ինքնաթիռի կործանման հետևանքով կան նաև տասնյակ վիրավորներ։


Ավտոմեքենաներ տեղափոխող օդանավը պատկանում էր Trans Air Congo ընկերությանը։
 


18.09
 

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին Բրազավիլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին և զոհված հայ օդաչուների հարազատներին:




18.11

 Կոնգոյում երեկ վթարված ԻԼ-76 ինքնաթիռը պատկանել է հայկական ավիաընկերության։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Ըստ նրա՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով Կոնգոյի Հանրապետությունում Ռուսաստանյան Դաշնության դեսպանությունից ստացվել է հետևյալ տեղեկատվությունը.
30.11.2012 թ. ժ. 19:00 մոտակայքում Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը։

 


Վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ:

Վարազդատ Բալասանյան – Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 թ.
Արա Թովմասյան
Թադևոս Հովհաննեսյան
Անդրանիկ Գևորգյան -
Ավետյան Էդգար- օպերատոր, ծն. 27.10.1989 թ.
Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել:
ԱԳՆ-ը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատների և մերձավորներին: