Դամասկոսում ճակատամարտ է սպասվում. ընդդիմությունն ու կառավարությունը զորքերն այստեղ են կենտրոնացնում
Սիրիական կառավարական զորքերը պատրաստվում են ճակատամարտի՝ զինյալ ընդդիմության խոշոր խմբերի հետ, որոնք կենտրոնացել են Դամասկոսի շրջանում։ Տեղեկություններ կան այն մասին, որ երկրի մայրաքաղաքը շրջափակված է ընդդիմադիրների 40 հազարանոց զորքով, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Մարտեր են տեղի ունեցել օդանավակայանից ոչ հեռու գտնվող երեք գյուղերում: Կառավարությունը նաև ստեղծում է ազգային կամավորականների խմբեր՝ Ջարամանա արվարձանում, որտեղ Բաշար ալ Ասադի հավատարիմներն են՝ դրուգները, ալաուիներն ու քրիստոնյաները։
Երկրի ներսից տեղեկություն ստանալը գրեթե անհնար է, քանի որ հանրապետության գրեթե ողջ տարածքում չի գործում քաղաքային և բջջային հեռախոսակապը, անջատված է ինտերնետը։
ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2013թ.-ի սկզբին սիրիացի փախստականների թիվը կհասնի 700.000-ի։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան կի Մունը, ով նշել է, որ փախստականների նման հոսքը կարող է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը։
«Գրանցված սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում և Հյուսիսային Աֆրիկայում այժմ անցնում է 460 հազարը










