Բեքհեմը վերադառնում է Անգլիա, ուր շեֆ Ռամզիի հետ համատեղ ռեստորան կբացեն

21:27 • 01.12.12

Բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ակնարկել է, որ ԱՄՆ-ից վերադառնում է հայրենիք, հայտարարելով, որ Լոնդոնում նոր ռեստորան է բացում հայտնի շեֆ-խոհարար և հեռուստաաստղ Գորդոն Ռամզիի հետ, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Sun պարբերականին:


Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագը, ով 2007թ. հանդես է գալիս ամերիկյան «Լոս-Անջելես Գելաքսի» թիմում, հայտարարել էր, որ դեկտեմբերի 1-ին թիմի կազմում իր վերջին խաղը կխաղա:


Թե ուր նա կգնա դրանից հետո, մինչ այժմ անհայտ է: Սակայն այս շաբաթ ամերիկյան ռադիոկայաններից մեկի եթերից նա հայտնեց, որ նախատեսում է բիզնես սկսել իր ընկերոջ` հայտնի խոհարար Ռամզիի հետ:


«Որոշ նախագծեր մենք ունենք: Մենք հիանալի ընկերներ ենք և անհամբեր սպասում ենք նոր նախագծի մեկնարկին, ես կարծում եմ, դա շատ շուտով տեղի կունենա: Ռեստորանի բացումը չնայած որ բիզնես է, սակայն միևնույն ժամանակ շատ հետաքրքրական է»,- ասել է ֆուտբոլիստը:


Բեքհեմի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին լուրերը հաստատվում են նաև նրանով, որ ֆուտբոլիստի կինը՝ Վիկտորիան վերջին շրջանում, պարբերականի տեղեկություններով, իրենց 4 երեխաներ ունեցող ընտանիքի համար և նոր ռեստորանի համար համապատասխան տեղի որոնմամբ է զբաղված: