Հրդեհ՝ Գյումրիում. կա մեկ զոհ

14:04 • 01.12.12

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12։36-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան 22 հասցեում տանիքից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավելի վաղ, որը մարվել է տեղի ուժերով: Դեպքի վայրում են գտնվել «1-02» եվ «1-03» ծառայությունների աշխատակիցները: Հրդեհի զոհ է դարձել վերոնշյալ հասցեի բնակիչ 55-ամյա Ա. Մուրադյանը: