Լոռու մարզում այրվում է 15 հեկտար անտառ

12:52 • 01.12.12

Այսօր առավոտյան, ժամը 08.48-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի 11-րդ կմ-ում այրվում է անտառ:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ, «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հրշեջ գնացքը և 12 աշխատակիցներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 20 աշխատակիցներ և Վահագն գյուղի 8 բնակիչ:

 

Պարզվել է, որ այրվում է 15 հեկտար տարածք:


ԱԻՆ կայքից տեղեկանում ենք նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: