Կիմ Չեն Ընն առաջատար է Time-ի «Տարվա մարդ» կոչման համար քվեարկության նախնական արդյունքներով

13:34 • 01.12.12

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջատար է ամերիկյան Time ամսագրի առցանց քվեարկության նախնական արդյունքներով.քվեարկության արդյունքում պետք է որոշվի «Տարվա մարդը»։

 

Նա ձայների մեծ տարբերությամբ ետևում է թողել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին և հարավկորեացի երգիչ PSY-ին, հայտնում է РИА Новости-ն։

 

«Տարվա մարդ» կոչման համար քվեարկության վերջնական արդյունքը կհայտարարվի դեկտեմբերի 14-ին, իսկ քվեարկությունը կավարտվի դրանից երկու օր շուտ։

 

Արդեն իսկ Կիմ Չեն Ընն ունի 1,5 մլն ձայն, այն դեպքում, երբ Օբաման 60 հազարից մի փոքր ավելի։ Կիմ Չենին հաջորդում է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին՝ 343 հազար ձայնով։