Moody's-ը նվազեցրել է «Եվրոպական կայունության մեխանիզմի» վարկանիշը

09:42 • 01.12.12

Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը նվազեցրել է «Եվրոպական կայունության մեխանիզմի» ( ESM) վարկանիշը մեկ աստիճանով՝ Aaa-ից հասցելով Aa1-ի։

Ինչպես տեղեկացնում է Лента-ն՝ «Ֆրանս պրեսս» գործակալության հղումով, վարկանիշային կանխատեսումը բացասական է։
 

Գործակալությունը  վարկանիշի իջեցումը պայմանավորվել է վստահության թուլացմամբ, որ ESM-ին աջակցող պետությունները կկատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները։

Moody's –ը նվազեցրել է նաև Ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդի (EFSF) վարկանիշը։


ESM և EFSF խոշորագույն հովանավորը Գերմանիան է։ Նրա վարկանիշը մնում է բարձր մակարդակի վրա։

Երկրորդ խոշոր դոնորը Ֆրանսիան է։