Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մոլդովայի իր գործընկերոջը

11:16 • 01.12.12

Այսօր կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեի հանդիպումը:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը նախարարները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, քննարկել են նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, հումանիտար և մշակութային փոխանակումներին առնչվող հարցեր:


Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: