Եվրոպական nEUROn անօդաչուն իրականացրել է առաջին թռիչքը
Եվրոպական «Նեյրոն» անօդաչուի փորձնական տարբերակը բարեհաջող իրականացրել է առաջին թռիչքը։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, հայտնել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից։ Փորձնական թռիչքն իրականացվել է երկրի հարավում գտնվող Իստր ավիաբազայում։
«Այս թռիքչը կարևոր է նման հավակնոտ նախագծի զարգացման համար և մի շարք փորձարկումների ճանապարհ է հարթում, որոնք կանցկացվեն Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում»,- ասվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ այդ թռիչքները հարկավոր են՝ դրանց որակն ու մարտական բնութագիրը տալու համար։
Այն ստեղծվել է հարվածային անօդաչու սարք ստեղծելու մասին եվրոպական համատեղ նախագծի շրջանակում, որի հիմնական մասնակիցներն են Dassault Aviation ֆրանսիական ընկերությունն ու նրա հիմնական գործընկեր՝ իտալական Alenia Aermacchi-ն։ Ներդրում ունեն նաև շվեդական SAAB-ը, իսպանական EADS CASA-ն, հունական Hellenic Aerospace Industry-ը և շվեյցարական RUAG-ը։
Սարքի երկարությունը 9.2 մ է, թևերի բացվածքը՝ 12.5 մ։










