Երևան-Աշտարակ ավտոճանապարհին «Նիսանը» բախվել է ծառին. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

23:11 • 01.12.12

Այսօր երեկոյան, ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Նիսան» մակնիշի 33 ՏՍ 927 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ 48-ամյա Ռ. Նիկողոսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:


Պատահարի հետևանքով ավտոմեքենայի երեք ուղեվորներ` 8-ամյա Տիգրան Նիկողոսյանը, 17-ամյա էմմա Նիկողոսյանը և 40-ամյա Նունե Դոխոլյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժկական կենտրոն: