Հրազդանում գազալցակայանում պայթել է «ԳԱԶ 3110»-ի գազի բալոնը

14:21 • 01.12.12

Այսօր, ժամը 13.30-ին Կոտայքի մարզից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղաձև խաչմերուկում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Վաղարշ» ՍՊԸ գազալցակայանում լիցքավորելիս պայթել է «ԳԱԶ 3110» մակնիշի 09 TO 716 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը:

 

Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և «տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:
ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: