Հյուսիսային Կորեան դեկտեմբերին հեռահար գործողության շառավղով հրթիռ կարձակի

15:30 • 01.12.12

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են դեկտեմբերի 10-22-ն ընկած ժամանակահատվածում հեռահար գործողության շառավղով հրթիռի արձակման մասին, հայտնում է Взгляд-ը։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեկտեմբերի 19-ին Հարավային Կորեայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, այս հայտարարությունն առավել կբարդացնի հարևան երկրների միջև առանց այդ էլ լարված հարաբերությունները, հայտնում է BBC-ն։


Սա կլինի Կիմ Չեն Ընի՝ իշխանության գալուց ի վեր հրթիռի արձակման երկրորդ փորձը (նախորդն ապրիլին)։

 

Հարավային Կորեան արդեն անհանգստություն է հայտնել այդ առիթով։