«Արայի ամրոց» ռեստորանի մոտակայքում իրար են բախվել «Օպելն» ու «Մերսեդեսը». վերջինիս վարորդի վիճակը կայուն ծանր է
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 23։36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում`«Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 29 OL 596 և «Օպել» մակնիշի 88 RR 909 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 26-ամյա Վ. Վարդանյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:










