Թուրքիայում Patriot ԶՀՀ-ների տեղակայման որոշումը ՆԱՏՕ-ն կարող է կայացնել դեկտեմբերի 4-5-ին
Թուրքիայի Սիրիայի հետ սահմանին Patriot զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) տեղակայման վերաբերյալ որոշումը կարող է կայացվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ` դեկտեմբերի 4-ին կամ 5-ին, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Երբ այդ որոշումը կայացվի, կպահանջվի միայն մի քանի շաբաթ, որ Patriot-ները տեղակայված լինեն և սկսեն մարտական հերթապահությունը, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օնան Լունգեսկուն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թուրքիան պաշտոնապես դիմել էր ՆԱՏՕ-ին Patriot ԶՀՀ-ներ տեղակայելու խնդրանքով: Ալյանսի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Անկարայի հայտը անհապաղ կքննարկվի:











