Շիրակի մարզում «ՎԱԶ 2108»-ը և «ՎԱԶ 21 115»-ը բախվել են իրար, կա 1 զոհ, 2 վիրավոր

12:38 • 01.12.12

Այսօր, ժամը 11.38-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ իրար են բախվել «ՎԱԶ 2108» մակնիշի 23 ՏԼ 906 պետհամարանիշի և «ՎԱԶ 21 115» մակնիշի 14 ԼԼ 123 պետհամարանիշի ավտոմեքենաները:

 

Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2108»-ի վարորդ` 23-ամյա Ա. Դարբինյանը մահացել է, իսկ «ՎԱԶ 21 115»-ի վարորդ 42-ամյա Հ. Գևորգյանը և ուղևոր 23-ամյա Լ. Համբարձումյանը տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: