Պաղեստինի նախագահին հերոսի պես են դիմավորել հայրենիքում
Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը վերադարձել է հայրենիք, որտեղ նրան հերոսի պես են դիմավորել, նկատում է Associated Press-ը:
Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակից վերադարձող Աբբասին Արևմտյան Ափում դիմավորել է 5000 մարդ՝ պաղեստինյան դրոշներով և փուչիկներով:
Ոգևորված ամբոխին Աբբասն ասել է. «Մենք հիմա պետություն ունենք» և «Աշխարհը բարձրաձայն այո է ասել Պաղեստին պետությանը»:
Օրերս ՄԱԿ-ում Պաղեստինը ստացել էր դիտորդ պետության կարգավիճակ:










