Հրդեհի պատճառով Անկարայի օդանավակայանի թռիչքները հետաձգվել են

15:30 • 02.12.12

Անկարայի «Էսենբողա» օդանավակայանին էլեկտրաէներգիա մատակարարող կայանում առավոտյան, դեռևս չճշտված պատճառներով հրդեհ է բռնկվել, որի պատճառով թռիչքները հետաձգվել են, տեղեկացնում է CNNturk-ը։


Հրդեհի
պատճառով խափանվել են օդանավակայանի ռադարների և այլ համակարգերի աշխատանքները։ Արգելվել են ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները։


Այն
ինքնաթիռները, որոնց արդեն թռիչքուղիների վրա թռիչքի են պատրաստվել, վերադարձել են և իջեցրել ուղևորներին։


Հրդեհը
մարվել է մեկ ժամվա ընթացքում, սակայն որոշ թռիչքները շուրջ 2 ժամ ուշացումով են վերականգնվել։