Երևանի Եղվարդի խճուղում պայթել է տաքսու գազի բալոնը՝ ամբողջությամբ վնասելով մեքենան և վնասներ հասցնելով ևս 3 այլ տաքսիների
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 00.45-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում` «SV» հյուրանոցային համալիրի մոտ տեղի է ունեցել պայթյուն:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթել է «Մոլդովական» տաքսի ծառայությանը պատկանող «BYD» 34 OD 682 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը: Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վնասվել է:
Վնասվել են նաև մոտակայքում կայանած «Գայոտ» տաքսի ծառայությանը պատկանող «Կիա» մակնիշի Տ 4207 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի Լ 5715 պետհամարանիշի, «Տաքսի տուր» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 5485 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Զոհեր եվ վիրավորներ չկան:










