Ռուսաստանը կառավարական լիմուզիններ կարտադրի, որոնք նաև ազատ վաճառքում կլինեն

08:30 • 02.12.12

Ռուսական Кортеж նախագծի համաձայն ներկայացուցչական դասի ավտոմեքենաները, որոնք հիմնականում նախատեսված են ՌԴ քաղաքական էլիտայի համար` կհայտնվեն նաև ազատ վաճառքում, հաղորդում է Авто.Вести պարբերականը:


Ռուսական նոր թանկարժեք մեքենաների թիրախային խումբը անհատներն են, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները և պաշտոնատար անձիք, որոնք միավորված են ազգային արտադրանքի գաղափարով:


«Նրանք միավորված են ակտիվ կենսակերպով և հաջողությամբ, որին հասել են իրենց հայրենքում` Ռուսաստանում կատարված աշխատանքով: 8 տարի անց հայրենական արտադրության մեքենաները կգրավեն ներկայացուցչական դասի ռուսական շուկայի 10-20%-ը», - հայտարարել է Кортеж-ի ներկայացուցիչը պարբերականին:



Кортеж-ը որպես նախագիծ պատրաստ էր արդեն օգոստոսին: Մտահաղացման համաձայն, զրոյից պետք է ԽՍՀՄ ЗиЛ-ի նմանությամբ նախագահական զրահամեքենա նախագծվի և Чайкa-ներ այլ պաշտոնյաների համար:


Բացառված չէ նաև նախկինում մեծ համբավ վայելող Руссо-Балт մակնիշի վերականգնումը:


Autostat պարբերականի տվյալներով, ռուսական էլիտար մոդելների շարքում կլինեն լիմուզիններ և արտաճանապարհային մեքենաներ հզոր V12 շարժիչներով, սեդաններ V8-ներով և մի քանի անիվային բազայի տարբերակներով քրոսովերներ, մինիվեններ և կուպե-կաբրիոլետներ:


Ամենամասսայական մեքենաներ նախատեսվում է դարձնել հենց վերականգնված Руссо-Балты-ի քրոսովերներն ու մինիվենները, որոնք 2-4 մլն ռուբլի գին պետք է ունենան:


Նախատեսվում է, որ Ռուսաստանը իր քաղաքական և բիզնես էլիտայի համար տարեկան մոտ 40 հազար մեքենա պետք է արտադրի: Մեքենաների արտադրությամբ պետք է զբաղվի МосАвтоЗиЛ-ը, իսկ եթե ամեն բան ըստ նախատեսվածի ընթանա, ապա 2017թ. առաջին ավտոմեքենաները վաճառքի կհանվեն:

 http://img2.autonavigator.ru/pics/1/012/539.jpg

http://img2.autonavigator.ru/pics/1/012/538.jpg