Իտալացիները սիրողական պոռնոարտադրանքը կծառայեցնեն բարեգործությանը

17:18 • 02.12.12

Երկու իտալացի գործարկում են Come4 նախագիծը, որի միջոցով նախատեսվում է բարեգործական միջոցներ հավաքել սիրողական նկարահանումների միջոցով, հայտնում է Life News-ը:

Բարեգործություն կարվի ի նպաստ բնապահպանական ծրագրերի:
Come4.org կայքում օգտատերերը կտեղադրեն իրենց իսկ նկարահանած պոռնոգրաֆիկ լուսանկարներն ու տեսանյութերը: Հնարավոր կլինի դիտել մյուս օգտատերերի նյութերը:

 

Միջոցները կգոյանան գովազդից, որը կտեղադրվի ոչ միայն կայքում, այլ յուրաքանչյուր նյութից առաջ: Օգտատերերը վճարումներ չեն կատարի. միայն ցանկության դեպքում նրանք կարող են միջոցներ ուղարկել ի պաշտպանություն անտառների կամ չինական պանդաների:

Կայքի վրա իրականացվող աշխատանքները գրեթե ավարտված են:

Աղբյուրը հիշեցնում է, որ առցանց պոռնոարտադրանքի դրամաշրջանառությունը միլիարդավոր դոլարներ է կազմում: